Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:40 16-01-2024

Արմենուհի Հարությունյանին ևս ոչ ոք չի ճանաչում․ հարցում 

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը երեկ ԱԺ ամբիոնից խոսում էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Նա իր խոսքում օրինակ էր բերել Նիկոլայ Ծատուրյանին, ով թեև ունի ժողովրդական արտիստի կոչում և քաղաքականապես անվերապահորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, սակայն նրան մարդիկ չեն ճանաչում` որպես ժողովրդական արտիստ:

Փոխնախարարի այդ ելույթից հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ իրեն նույնպես հասարակությունը չի ճանաչում։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով՝ անցորդներից հետաքրքրվելով՝ գիտե՞ն, թե ով է Արմենուհի Հարությունյանը։

20 հարցված քաղաքացիներից ընդամենը 1-ը ճանաչեց Արմենուհի Հարությունյանին՝ ասելով, որ երեկ է իմացել, թե նա ով է, մինչ այդ չի էլ լսել նրա մասին։

«Երեկ ելույթ էր ունենում, երեկ եմ առաջին ագնամ տեսել նրան, իսկ ելույթը՝ նո քոմենթ»,- ասաց տղամարդը։

Մյուս անցորդները Oragir.News-ի հարցին՝ ըստ իրենց՝ ո՞վ կարող է լինել Արմենուհի Հարությունյանը, չկարողացան պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին