Ներքին 2 տարի առաջ - 22:35 12-01-2024

Մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն տեղափոխվի ... Ամուլսար

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն տեղափոխվի ... Ամուլսար:

Ուրեմն, այսօր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարի հետ ստորագրել է «մտադրությունների հուշագիր»:

Նախ` սա նոնսենս է, քանզի այսրոպեականն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ում «բռնում» հետը «համագործակցության հուշագիր» էր ստորագրում, իսկ այժմ` «մտադրություն»:

Թե ինչ «մտադրություններ» ունեն այսրոպեականն ու «Լիդիանն» անհայտ է, սակայն ենթադրելի:

Խորն ու հեռանկարային մարդ է այսրոպեական Հ.Հ-ն: Վերջինս փորձում է իր տեղն ամրապնդել «հեռանկարային» Հայաստանում, կներեք, խաչմերուկում: Սակայն, կարևոր հանգամանք այսրոպեական Հ.Հ-ն հաշվի չի առել` հայկական «խաչմերուկում» հաստատվելու համար Ամուլսարից շատ ավելի բարձր լեռներ կան: Բացի դրանից` կարծում եմ, որ այսրոպեականի համար լավագույն լուծումը ոչ թե լեռներ բարձրանալն է, այլ ռուսական նավի հետևից գնալը»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց