Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:17 12-01-2024

Մերգելյանի դիմացի «մի թիքյա» այգին արդեն 1,5 տարի է «նորոգում են»

Աշոտ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2022 սեպտեմբերին Մերգելյանի դիմացի այգին փակեցին, սկսեցին "նորոգել"։ Աշնանը մի հատակագիծ էին հրապարակել, որով նախատեսվում էր ծառեր կտրել, բետոնից սիրուն շինություններ կառուցել։ Բողոքի ալիք բարձրացավ, նախագիծը փոխեցին։ Եկան քաղաքապետարանից, բնակիչներին ԽՈՍՔ ՏՎԵՑԻՆ, որ տարածքում հատվելու է 19 հատ հին ու ցածրարժեք ծառ, շինությունն էլ կկառուցվի միայն վերջնամասում։

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ․․․․
1․ մոտ երկու ամիս առաջ մեկ գիշերվա ընթացքում գաղտնի կտրեցին 34 հատ ծառ՝ 19 խոստացվածի փոխարեն։
2․ տարածքը արդեն 1․5 տարի է ամայի, դատարկ․․․ մնացած ծառերն էլ շուտով կչորանան։ դրանք էլ գարնանը կկտրեն։
3․ տարածքը, որի ամբողջ պարագծով բնակելի շենքեր են, լքված է, իսկ երբեմնի այգին գոնե ժամանակ առ ժամանակ վեր է ածվում կայանատեղիի (նկարն արվել է մոտ 10 օր առաջ)։ Էլ չասեմ աղբի, փոշու մասին, որ ամբողջ ամռան ընթացքում լվցում էր տները, իսկ այնտեղից ուղիղ անցնում էր բնակիչների ու նաև երեխաների թոքեր․․․․

Հ․Գ․ Այգին շատ լավ վիճակում չէր, սակայն գոնե այգի էր․․․ 90-ականներին հարակից շենքերի բնակիչները գիշերային հերթապահություն էին անում, որ մութ ու ցուրտ տարիներին ծառերը չկտրվեին։ Ծառերը փրկվեցին․․․․ փրկվեցին, որ 2023-ին տան կտրեն, ավերեն․․․․
Հ․Գ․ 2 - ամենահետաքրքիրը նաև այն է, որ այս "մի թիքյա" այգին արդեն 1,5 տարի է "նորոգում են"․․․․․
Չգիտեմ ինչու եմ ձեզ նշում - Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality....
Եթե պատկան այլ մարդիկ գիտեք, խնդրում եմ նշել»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ «Մերգելյան» պուրակում ծառեր են հատվում։ Oragir.News-ը խնդիրն ծանոթանալու համար այցելել էր պուրակ, որտեղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ տեղի էին ունենում ծառերի հատման և էտման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող