Ներքին 2 տարի առաջ - 09:23 11-01-2024

Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում

«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել են, թե դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում․

«2024թ․-ի հունվարի 9-ին տեղի է ունեցել «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։

Նիստով պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։

Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։

Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությունում։

Սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։

Խորհուրդը նաև ի գիտություն է ընդունել, խորհրդի ղեկավար Արտակ Գալստյանի լիազորագիրը, որով վերջինիս կառավարման խորհրդի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են խորհրդի անդամ Գագիկ Գալստյանին, դադարեցնելով մինչ այդ կուսակցության խորհրդի անդամ Վահան Ավագյանին տրված նույնաբովանդակ լիազորագրի գործունեությունը։

Բացի այդ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, հաշվի առնելով մամուլում տարածված լուրերը իրազեկում է քաղաքացիներին և կուսակցականներին, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը արտահերթ համագումար հրավիրելու որոշում չունի, նման համագումար հունվարի 19 ին չի անցկացվելու։

Սույն թվականի հունվարի 19 ին, Մարիոթ հյուրանոցում, կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։

Դիմում ենք նաև ՀՀ իրավապահներին, կասեցնել «Հանրային Ձայն» կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը։

Սույնով հայտարարում ենք նաև, որ Վարդան Ղուկասյան անունով անձը, այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի, ոչ «Հանրային Ձայն» կուսակցության և ոչ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող ֆրակցիայի հետ և ոչ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն վերջինիս հրահանգները, կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու։

Ցանկացածը, ով կիրականացնի նման գործունեություն, կլինի կուսակցության անդամ, թե ավագանի, պետք է գիտակցի, որ դա կատարում է իր անձնական պատասխանատվությամբ և կրելու է դրանից բխող քրեաիրավական հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն