Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:30 10-01-2024

Քաղաքական «ղումարբազություն». Ադրբեջանը նույնպես ընտրվել է միջազգային կազմակերպություններում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախորդ տարի մեր երկիրն ընտվել է բոլոր այն միջազգային կազմակերպություններում, որտեղ առաջադրել է իր թեկածությունը: Նշվում է, որ դեկտեմբերին ՀՀ-ն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ՝ 2023-2027 թվականների համար։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չգիտի՝ Հայաստանը, այդ կոմիտեին անդամակցնելով, իր առջև ինչ-որ խնդիր դրե՞լ է, թե՞ դա պարզապես մեզ տրված բոնուս է։ Քաղաքական գործիչը շեշտում է, որ շատ երկար տարիներ աշխատել է միջազգային կազմակերպություններում և շատ լավ գիտի, որ միջազգային կառույցներում տարբեր երկրների անդամակցությունը քաղաքական «ղումարբազություն» է և քաղաքական բոնուսներ, որոնք երկրներին տվում են՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար։

Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ոչ միայն Հայաստանն, այլ նաև Ադրբեջանն է ընտրվել գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններում, որտեղ առաջադրվել էր։ «Արևմուտքի սեղանին այսօր դրված է վերջնականապես փակել Արցախ, արցախցի, հայկական Արցախ եզրույթների կիրառումը, ուստի այս խնդիրը լուծելու համար իրենք որպես բոնուս և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի գլուխը պարբերաբար շոյում են, իսկ այդ շոյանքի ձևերից մեկն էլ բոլոր տեղերում առաջադրումները պաշտպանելն ու սատարելն է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ չգիտի՝ Հայաստանը, այս կարևորագույն կառուցին անդամակցելով, իր առաջ դրե՞լ է այսօր մեզ համար ամենակարևոր խնդիրը՝ Արցախի մշակության ժառանգության ոչնչացման կանխումը, թե՞ ոչ։ Նա հիշեցրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավարությունն այսօր կանգնած է դատարանի առջև՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված լինելու համար, ինչպես նաև նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն, տարբեր պատճառաբանություններով, առ այս պահը չի գնում Արցախ և չի փորձում կասեցնել հայկական եկեղեցիների ու հայկականության ցանկացած հետքի նկատմամբ իրականացվող վանդալիզմը, որը տեղի է ունենում դեռևս 44-օրյա պատերազմի շրջանից։

«Վերջին շրջանում եվրոպական տարբեր ֆորումներում և հարթակներում անցկացվող քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, ես առիթ եմ ունեցել բարձրաձայնել, որ մինչև դուք սպասեք Ադրբեջանի թույլտվությանը, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական մշակութայնության ոչ մի հետք չի մնա, բայց, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի։ Ես չեմ տեսնում, որ մեր արտաքին քաղաքական օրակարգում, մեր դիվանագետների օրակարգում այդ խնդիրը կա, որովհետև ինձ հայտնի չէ Եվրոպական միության որևէ երկրում աշխատող որևէ դիվանագետ, որն իր երկրում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հիմնահատակ ոչնչացման հարցը»,- նկատեց նա։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ եթե վերոհիշյալ խնդիրները չեն լուծվելու, ապա բացարձակ կարևոր չէ՝ Հայաստանը Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդա՞մ է, թե՞ Սեռական լիգայի պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ դրանից ոչինչ չի փոխվում։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան