Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:11 10-01-2024

Ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցք»-ի հարց չի քննարկվել․ Կապանի համայնքապետ

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման գծով ՌԴ ԱԳՆ առաջավոր խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը երեկ՝ հունվարի 9-ին, հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները:

Oragir.News-ը Կապան համայքնի ղեկավար Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց, թե
ՌԴ դեսպանի հետ ո՞ր հացերի շուրջ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Գործնական հանդիպում է եղել, ներկայացվել են հյուպատոսարանի բացման հետ կապված գործընթացները, ինչպես նաև համագործակցության հետ կապված որոշակի քննարկումներ են եղել»,- ասաց Կապանի համայքնապետը։


Ճշտող հարցին՝ քննարկվե՞լ է այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի թեման, Գևորգ Փարսյանը բացասական պատասխան տվեց․

«Ոչ, նման հարցեր չեն քննարկվել»։

Գևորգ Փարսյանին նաև հարցրեցինք՝ արդյոք ժամկետներ կա՞ն, թե երբ Կապանում կբացվի ՌԴ հյուպատոսությունը։

«Հյուպատոսարանի բացման հետ կապված ժամկետներ չկան, քանի որ դրանք միջպետական գործընթացներ են՝ Հայստան-Ռուսաստան։ Իմ տեղեկություններով 2 կողմն էլ համաձայնություն է տվել, մնացածն արդեն իրավական, թե քաղաքական առումով ինչ գործընթացներ են ընթանում․ համենայնդեպս աշխատանքներն ընթացքի մեջ են»,- եզրափակեց Գևորգ Փարսյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվե է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան