Արտաքին 3 տարի առաջ - 14:00 19-06-2023

«Զանգեզուրի միջանցք»-ի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի կապը հարավի հետ․ իրանցի փորձագետ

Իրանցի փորձագետ Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Փորձագետն ընդգծել է, որ եթե Հայաստանը երկրի հարավում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանին միջանցք տրամադրի, ապա կդադարի լինել Իրանի հարևանը։

Ալիխանին նշել է, որ Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը (38 կմ): Նրա խոսքով՝ այդ սահմանը Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և ունի մեծ նշանակություն։

«Այս իրավիճակում, եթե ստեղծվի Զանգզուրի միջանցքը, Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»