Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:00 10-01-2024

Եթե ԵԱՏՄ-ն սկսի սահմանափակումներ կիրառել, Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ կլինի. տնտեսագետ

2023-ի ամփոփիչ ասուլիսում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է՝ չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Հաջորդը Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանն ու ԱՄՆ-ն են, վերջինս առաջին անգամ է այս ցուցակում։ Նախարարը նաև ընդգծել է, որ շարունակում են աշխատանքն՝ ավելի դիվերսիֆիկացված արտաքին առևտրային շրջանառություն ունենալու ուղղությամբ:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ Արթուր Մկրտչյանի հետ։

«Հայաստանը Ռուսաստանի հետ խոսում է ինչ-որ կապերի սահմանափակումից, առևտրային դիվերսիֆիկացիայից, կներեք, բայց այդ ամենը անլուրջ է։ Այսօր հիմնական ցորեն մատակարարող երկրներից մեկը Ռուսաստանն է, մենք ցորենը ստանում ենք Ռուսաստանից։ Եթե մեկը հայտարարում է, որ գնում ենք դիվերսիֆիկացիայի առևտրի, նախքան այդ քայլին գնալը պետք է ցույց տա աղբյուրը, այսինքն`ցույց տա, թե Ռուսաստանին որ երկրով ենք փոխում։ Իրատեսական պետք է լինենք. պոպուլիզմը քանդում է այս երկիրը»,- նշեց տնտեսագետը։

Արթուր Մկրտչյանը անդրադարձել է նաև ԵԱՏՄ սահմանափակումներին։

«Եթե ԵԱՏՄ-ն սկսի ինչ-որ սահմանափակումներ կիրառել, Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ կլինի։ Եթե Ռուսաստան չենք արտահանում, ու՞ր ենք արտահանում։ Մեր արտահանած ապրանքները մրցունակ չեն եվրոպական շուկայում։ Ես չեմ հասկանում հույսները ինչի՞ վրա են դրել, տուրիզմի՞։ Ասեմ, որ այդ տուրիզմն էլ է փուչիկ, որովհետև Հայաստանը տուրիզմի համար գրավիչ երկիր չէ»,- ընդգծեց Մկրտչյանը։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին