Մամուլ 2 տարի առաջ - 08:32 10-01-2024

Ալավերդիում մարտական են տրամադրված․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Օրերս հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալավերդու ընտրված, բայց ՔՊ-ի կողմից պաշտոնազրկված քաղաքապետ Արկադի Թամազյանի հայցը, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով պետք է կասեցվեին նոր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի լիազորությունները, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։ Տեղեկացանք, որ Արկադի Թամազյանը խնդրով դիմել է մարզպետարան եւ ՏԿԵ նախարարություն՝ պահանջելով ապահովել օրենքի պահանջը եւ դադարեցնել Ղումաշյանի լիազորությունները, մինչեւ դատարանը որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ Թամազյանը դատարան էր դիմել իրեն անվստահություն հայտնելու եւ նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Պատկան կառույցները թե երբ կարձագանքեն եւ արդյոք կարձագանքե՞ն համայնքի նախկին ղեկավարի դիմումին, դժվար է ասել, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Թամազյանի թիմում ձեռքերը ծալած չեն նստելու։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա