Ներքին 3 տարի առաջ - 17:27 17-01-2023

Մենք մինչև վերջ կանգնելու ենք մեր բուհի կողքին. Բրյուսովի ուսանողները մարտական են տրամադրված

«Մենք դատական հայցեր ենք ներկայացրել այդ հարցով և նախարարություն գրություն ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին՝ հասկանալու համար, թե ինչ են առաջարկում այս ճգնաժամի պայմաններում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը՝ խոսելով ռեկտորի ընտրության հաստատումից։

«Մենք այս պահին անորոշ վիճակում ենք, տիկին Հարությունյանը նույնպես վիճարկում է, քանի որ ինքը ընտրված ռեկտոր է հանդիսանում, նույնիսկ, եթե կառավարությունը չի հաստատել՝ դա վիճարկվում է դատարանում, սպասում ենք նախարարության արձագանքին»,- ասաց Ակոպյանը։

Ակոպյանը նշեց, որ քրեական գործ են հարուցել, այս պահին չգիտեն, թե ինչ փուլում է այդ գործերը, հիմնավորում չկա։ Խոսելով այն մասին, թե ինչու ընտրությունը չի հաստատվում, Ակոպյանն ասաց. «Եթե կառավարության հիմնավորմանն ենք նայում՝ անհիմն պատճառաբանությամբ մեր ուղարկած գրությունը հետ են ուղարկում, որ իբր խորհրդի նախագահը չի ստորագրել, պետք է ինքը ստորագրի։

Անհիմն պատճառաբանություն է բերում, թե իբրև ինքն է եղել խորհրդի նախագահը, դեկտեմբերի 9-ին հրաժարական է տվել և այդ հրաժարականը բացարձակ կապ չունի»։

Խոսելով նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականի և ռեկտորի ընտրությունը չհաստատելու պատճառից Ակոպյանն ասաց. «Իր հրաժարականը բացարձակ կապ չունի, ուղղակի ամեն ինչ անում են, հետապնդման ձև է, որպեսզի չհաստատեն, սա ակնհայտ է։ Մենք մինչև վերջ կանգնելու ենք մեր բուհի կողքին, եթե ճգնաժամ առաջացնելու նպատակը լուծարելն է, միանշանակ, ուսանողությունը դեմ է, բայց մենք հուսանք, որ դա չի»։

Ակոպյանն ասաց, որ նոր խորհրդի ընտրություն է իրականացվել։ «Խորհուրդն էլ են իրենք հիմա լուծարել, մենք արդեն նոր խորհրդի ընտրություններն անցկացրել, ուղարկել ենք իրենց և դասախոսական կազմը և ուսանողները։ Մեկ ամսվա ընթացքում պարտավոր են խորհուրդ ձևավորել, եթե հանկարծ նոր խորհուրդ չեն ձևավորում մեր համար ակնհայտ է, որ տանում են բուհի լուծարմանը, ինչի համար բոլորը ոտքի են կանգնելու, թույլ չենք տալիս։ Հիմա սպասում ենք խորհրդի ձևավորմանը՝ ձևավորվում է, թե՝ չէ։

Նախարարը վերջերս ասել է, որ ձևավորվելու է, մենք էլ այդ հույսով ենք՝ կձևավորվի, թե՝ չէ։ Հիմնադրամների մասին օրենքի համաձայն եթե խորհրդի կեսը դիմում է գրում, խորհուրդը լուծարվում է, իրենց ներկայացրած 10 հոգին դիմում են գրել։ Քանի որ խորհուրդը լուծարվել է, մենք օրենքին համաձայն արագ ծանուցել ենք բոլոր շահագրգիռ կողմերին, անցկացրել ենք նոր ընտրություններ, դասախոսական կազմի և ուսանողության, և ներկայացրել ենք նախարարություն, հիմա սպասում ենք իրենք իրենց 50 տոկոսին ներկայացնեն վարչապետոին, որ հրամանագրի, դա պետք է մինչև հունվարի 30-ն անցկացվի, որպեսզի պահպանվի օրենքը»։

Ակոպյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այս պահին քննական շրջանն ավարտվել է, ուսանողները գտնվում են արձակուրդում։

Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Կանգնած են բուհի կողքին և չեն թողնելու, որ բուհը լուծարվի։ Այդ հարցն այս պահին խնդրային է, բայց քայլեր դեռ չենք ձեռնարկում դրա հետ կապված»,- ասաց ուսանողը։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան