Ներքին 3 տարի առաջ - 21:00 29-08-2022

Մինչև մենք չգիտակցենք մեր ձախողումների պատճառները, ոտքի կանգնելու հնարավորություն չենք ունենալու

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մինչև մենք չգիտակցենք մեր ձախողումների խորքային պատճառները, վերափոխվելու և ոտքի կանգնելու հնարավորություն չենք ունենալու:

Նշեմ դրանցից մեկը:
Իմ խորին համոզմամբ, անհատական մակարդակում մենք աշխարհի ամենաանմեղ, արդար ու ազնիվ ժողովուրդն ենք, անհատապես ոչ մի բանում մեղավոր չենք:
Կատարենք մի փոքր վարժություն. մեր շրջապատում քանի՞ մարդ գիտենք, որ պատրաստ է ընդունել իր սխալը, իրեն մեղավոր ճանաչել ինչ որ հարցում և ստանձնել մեղքի իր բաժնի պատասխանատվությունը:

Օրինակ, ՀՀ քրեակատարողական մարմիններում կան հազարավոր դատապարտյալներ: Ինչ ե՞ք կարծում, նրանց քանի՞ տոկոսն է իրեն մեղավոր ճանաչում կատարած հանցանքի համար:

Ասեմ, 2-ից 4%-ը, ոչ ավել, այնտեղ բոլորն անմեղ են, ինչպես և մնացած բոլոր համակարգերում ու հարաբերություններում:
Մենք մի ժողովուրդ ենք, որ պատրաստ ենք մեղադրել բոլորին ու ամեն ինչ. Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, լավ ապրող հարևանին, հաջողակ գործարարին, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները:
Մի խոսքվ մեղավոր են բոլորն ու ամեն ինչ, բացի մեզնից, ինձից ու քեզնից:

Սա հստակ ախտորոշում է, որի դեղատոմսը մեկն է. գտնել համարձակություն նայել հայելու մեջ, գտնել սեփական սխալն ու մեղքը սեփական անհաջողությունների ու ձախողումների մեջ, ընդունել այն ու աշխատել այլևս երբեք չկրկնել նույն սխալները, ստանձնել պարտավորություն աշխատել այդ սխալներն ուղղելու և դրանց հետևանքները վերացնելու համար:
Կարճ ասած, մինչև ինչ-որ մեկին մեղադրելը պետք է հասկանալ, իսկ դու ամեն ինչ ճիշտ ե՞ս արել, հարգել ու պաշտպանել ե՞ս օրենքները, բարեխիղճ կերպով կատարել ե՞ս քո սոցիալական առաքելությունը, ազնիվ ե՞ս եղել պետության նկատմամբ, հավատիմ ե՞ս եղել քո ընկերներին, բարեկամներին ու հարևաններին:

Եթե ազնվորեն պատասխանես այս հարցերին ու գտնես, որ այո, ապա իրավունք կունենաս մեղադրել բոլորին ու ամեն ինչ:
Իսկ եթե ոչ, ապա փոփոխությունը սկսիր քեզնից. վերաիմաստավորիր անցյալդ, գնահատիր ներկադ ու մտածիր ապագայիդ մասին . . .»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի