Ներքին 5 տարի առաջ - 10:46 08-08-2021

Էրդողանը լուրջ խնդիր է ունենալու, ներքին լարված քաղաքական իրավիճակի առաջ է կանգնելու. ռազմագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայում հակակառավարական, կամ ավելի ճիշտ՝ հակաէրդողանական տրամադրությունները գնալով թափ են հավաքում։

Էրդողանի մեկ անզգույշ քայլն այսօր դարձել է մեծ խնդիր իր վարկանիշի համար։

Երբ այցել էր հրդեհի արդյունքում (ինձ համար արդյունք է, ոչ հետևանք) աղետի գոտի դարձած բնակավայրերից մեկը, պարենային տոպրակ էր նետել իրեն դիմավորած եկած մարդկանց ուղղությամբ, իբրև թե օգնություն տրամադրելու մեկնարկ։

Սա կոշտ քննադատության արժանացավ ընդդիմության կողմից, և ընդդիմությունը օրակարգ մտցրեց, որ էրդողանը թեյ շպրտելու փոխարեն, լավ կանի ջուր լցնի կրակին։

Արդեն հակաէրդողանական բողոքի ցույցերը սակավամարդ չեն։ Հիմանական լոզունգների միտքն այն է, որ , իրեն հզոր համարող Թուրքիան չի կարողանում կրակը մարել, իրեն բարձր տեխնոլոգիաների առաջատար համարող Թուրքիան չի կարողանում տեղորոշել կրակի օջախները , կրակի ուղղությունը և այլն։ Եթե այս բողոքի ակցիաներին միանան կրակից անմիջապես տուժած մարդիկ, ապա, կարծում եմ, որ Էրդողանը լուրջ խնդիր է ունենալու, ներքին լարված քաղաքական իրավիճակի առաջ է կանգնելու»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից