Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:50 24-01-2023

Ինչքան շատ լինի դիտորդների թիվը, այնքան ավելի էֆեկտիվ կլինի նրանց ներկայությունը․ ռազմագետ

«Եթե ԵՄ առաքելության դիտորդները տեղակայվելու են Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, ապա ինչքան շատ լինի դիտորդների թիվը, այնքան ավելի էֆեկտիվ կլինի նրանց ներկայությունը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Հիշեցնենք, որ Եվրամիության խորհուրդը հաստատել էր քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով։

Ռազմագետի խոսքով՝ հնարավոր է, որ Ադրբեջանական կողմն անտեսի դիտորդների ներկայություն, եթե իրենց համար գերակայի ռազմական էսկալացիան․ «Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն Եվրամիության դիվանագիտական բացասական արձագանքը, օրինակ, եթե դիտորդները ֆիքսեն, որ ադրբեջանցիներն ինչ-որ ձևով խախտել են հրադադարի ռեժիմը»,-ասաց նա։

Հարությունովը շեշտեց, որ առաջին դիտորդական առաքելության գործողության ընթացքում դիտորդների ներկայությունը չի խանգարել ադրբեջանական կողմին խախտել հրադադարը, գրանցվել էին լոկալ միջադեպեր, նրանք մի քանի անգամ կրակ էին բացել հայկական կողմի ուղղությամբ․ «Մենք տեսնում ենք, որ դիտորդների ներկայությունը առանձնապես չի կանգնեցրել ադրբեջանցիներին, քանի որ առաքելությունը զուտ դիտորդական է եղել, այսինքն՝ ոչ մի ուժային լծակներ ու մեխանիզմներ չեն ունեցել իրավիճակի վրա ազդելու համար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին