Ներքին 2 տարի առաջ - 15:04 09-01-2024

ԿԳՄՍ նախարարն աշխատանքը կորցրած ուսուցիչներին խոստացել է աջակցել

Ինչպես արդեն հայնել ենք, միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։ Նրանցից 3-ին ընդունել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պահանջները լսելու համար։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ուսուցիչներն ասացին, որ ԿԳՄՍ նախարարը խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։

«Մենք նախ խնդրեցինք, որ թույլ տա մեզ մինչև ուսումնական տարվա վերջ աշխատենք, ասեց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ իրավաբանորեն այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերում է բարձագույն կրթություն ստանալուն, ապա նախարարը ասաց, որ պետությունը մեզ կօգնի վճարի հարցում»,- ասաց ուսուցիչներից մեկը։

Նախարարը առաջարկել է նաև այն ուսուցիչներին, որոնք չեն անցել ատեստավորման նվազագույն շեմը, բայց դեռ ուսանող են (սովորում են որևէ ԲՈՒՀ-ում), ժամանակավոր անցնել այլ աշխատանքի։

«Ասաց՝ շրջաբերական կուղարկենք, տեսնենք գրադարաններում, լաբորատորիաններում, որտեղ թափուր տեղեր կան, որ բարձրագույն կրթություն չի պահանջում , կուղղորդենք այնտեղ աշխատելու։ Իսկ երբ արդեն ունենաք բարձրագույն կրթություն կկարողանաք կրկին ատեստացիա անցել ու մասնակցել ուսուցիչների մրցույթներին»,- պատմեցին ուսուցիչները։
Նրանք հայտնեցին, որ ընդհանուր առմամբ գոհ են հանդիպումից, կսպասեն մեկ ամիս, եթե հարցը չլուծվի, կրկին կգան նախարարություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից