Ուղիղ եթեր
Ներքին 56 րոպե առաջ - 18:45 06-11-2026

Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է լոգիստիկ-տնտեսական հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Կառավարությունից նշել են, որ փոխվարչապետներն անդրադարձել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում գործակցությանը, փոխադարձ առևտրի զարգացմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հեռանկարները։