Արտաքին 4 տարի առաջ - 19:48 18-04-2022

Աշխատանքը կորցրած մոսկվացիներին աշխատանք կառաջարկեն պուրակներում

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսական շուկայից արտասահմանյան ընկերությունների դուրսբերման պատճառով մայրաքաղաքի մինչև 200 հազար բնակիչ կարող է մնալ առանց աշխատանքի։ Քաղաքի ղեկավարն առաջարկել է նրանց համար ժամանակավոր աշխատանք կազմակերպել։
Սոբյանինը հայտնել է, որ հաստատել է առանց աշխատանքի կամ աշխատանքից ազատվելու վտանգի տակ մնացած աշխատակիցներին աջակցելու ծրագիրը։ Դրա համար հատկացվել է ավելի քան երեք միլիարդ ռուբլի։ Քաղաքային իշխանությունները պատրաստվում են օգնել առաջին հերթին արտասահմանյան ընկերությունների աշխատակիցներին, որոնք դադարեցրել են աշխատանքը կամ լքել ռուսական շուկան Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման պատճառով։
Սոբյանինը, որպես ժամանակավոր աշխատանք, մոսկվացիներին առաջարկում է զբաղվել արխիվների հետ կապված աշխատանքով, սարքավորումների վերանորոգումով, ինչպես նաև հասարակական աշխատանքներով ու «նմանատիպ աշխատանքներով»: «Օգտակար աշխատանք կատարելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը կտրամադրեն «Իմ փաստաթղթերը» հանրային սպասարկման կենտրոնները, «Առողջ Մոսկվայի» ամառային տաղավարները, զբոսայգիները և քաղաքային այլ կազմակերպությունները»,- իր բլոգում գրել է մայրաքաղաքի քաղաքապետը։ Իշխանություններն ակնկալում են, որ գրեթե 12,5 հազար մարդ կվերապատրաստվի, ևս 39 հազարը կտեղավորվեն ժամանակավոր կամ հասարակական աշխատանքների։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից