Ներքին 2 տարի առաջ - 14:00 09-01-2024

Թունավոր ձկներ շուկայում չեն հայտնվել․ կամ ոչնչացվել են, կամ՝ բուժվել․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն տարեվերջին ՀՀ-ում գործող ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողություն էր իրականացրել և պարզել, որ մի շարք ձկնաբուծարաններում առկա են ինֆեկցիոն հիվանդություններ։

Մասնավորապես Արարատի և Արմավիրի մարզերում գործող 5 ձկնաբուծարանում արձանագրվել էր մանրէաբանական ցուցանիշ, ինչը նշանակում է, որ տվյալ ձուկը վտանգ է ներկայացնում մարդու համար։

Oragir.News-ը ՍԱՏՄ-ից հետաքրքրվել է, թե ի՞նչ գործընթաց է հաջորդել այս խախտումները արձանագրելուց հետո, արդյոք մարդու համար վտանգ ներկայացնող ձուկը ոչնչացվե՞լ է, թե՞ ոչ։

«Եթե մանրէաբանական ցուցանիշ կա, բնականաբար այն մարդու համար կարող է խնդիր առաջացնել։ Դրա համար ստուգման ավարտից հետո, երբ լաբորատոր փորձաքննության արդյունքները գալիս են, տվյալ ընկերություններին տրվում են ոչնչացման և օգտահանման կարգադրագիր և հետևում ենք, որպեսզի այդ կարգադրագիրը կատարվի։

Բոլոր այն ընկերություններում, որտեղ ձկների մոտ հայտնաբերվել է մանրէաբանական շեղումներ, այդ ձկները կամ ոչնչացվել են, կամ բուժվել, քանի որ դա նաև ենթադրում է բուժում։ ՍԱՏՄ տեսուչները հետևել են այդ գործընթացին և վստահորեն կարող ենք ասել, որ այդ ձուկն իրացման կետեր չի հասել, մարդկանց սեղանին չի հայտնվել»,- հայտնեցին ՍԱՏՄ-ից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից վստահեցնում են՝ վերստուգումներն էլ պատշաճ ձևով իրականացնում են, որպեսզի համոզվեն, որ տնտեսվարողները խախտումները վերացրել են․
«Ընկերություններում ստուգումները շարունակվում են, որոշներում արդեն խնդիրը լուծված է, բոլոր հանձնարարականները կատարված են, որոշներում գործընթացը շարունակվում է»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը