Ներքին 2 տարի առաջ - 13:22 07-01-2024

ՓԾ տնօրենի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր

Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր․ մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին, Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում, Շիրակի մարզի Արթիկ-Մարալիկ խաչմերուկի մոտակայքում, Վայոց ձոր մարզի Գետափ-Մարտունի 21-րդ կմ-ին, Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Շինուհայր, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում։

Փրկարարական ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի