Ներքին 3 տարի առաջ - 21:25 07-07-2023

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը շրջայց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի ուղեկցությամբ, հուլիսի 7-ին աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է եղել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ արգելոցի տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման միջոցառումներին, նախանշել անելիքները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ, սեզոնային առանձնահատկություններից ելնելով, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, արգելոցի տարածքը խոցելի է մեծածավալ հրդեհների բռնկման առումով։

«ՓԾ տնօրենի տեղակալը եղավ արգելոցի Խաչաձոր և Խոսրով տեղամասերում, ծանոթացավ առկա հրդեհաշիջման միջոցներին՝ մասնավորապես անտառածածկ տարածքների դժվարամատչելի տեղանքներում տեղադրված ջրի տարաներին, որոնք հնարավորություն են տալիս արագ արձագանքել և կանխել բռնկված հրդեհի տարածումը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենը Եգոր Կարապետյանին ներկայացրեց անտառտնտեսության հնարավորությունները՝ առաջնային հրդեհաշիջում իրականացնելու միջոցները, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև ներկայացրեց տարածքում իրականացվող ընթացիկ աշխատանքները՝ կապված ճանապարհների մաքրման և անցանելիության ապահովման, խոտհունձի, նոր ջրի տարաների տեղադրման և այլ աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տեղազննման արդյունքում նախանշվել են առաջիկա անելիքները, որոշում է կայացվել առաջիկայում ավելացնել ջրամատակարարման աղբյուրները և ջրի կուտակման տարաները, որոնք խոշոր հրդեհների ժամանակ հնարավորություն կտան արձագանքողներին արագ լիցքավորվելու և անհասանելի տեղանքներում օպերատիվորեն հրդեհաշիջում իրականացնելու։

Նշվում է, որ ՓԾ տնօրենի տեղակալը եղել է նաև Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, ծառայության կրման պայմաններին, տվել է մի շարք հանձնարարականներ և ցուցումներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը