Ներքին 2 տարի առաջ - 12:19 06-01-2024

Հայբիզնեսբանկը հրաժարվու՞մ է վերադարձնել արցախցիների գրավադրած ոսկիները

Մինչև արցախյանն վերջին պատերազմը, հայաստանյան բանկերի մի մասն Արցախում մասնաճյուղեր ունեին, որտեղ արցախցիներն ունեին գրավադրված ոսկիներ, ավանդներ ու վարկեր։

Բռնագաղթման օրերին բանկերից որոշները հայտարարեցին, որ մարդիկ կարող են գալ և առանց որևէ պարտավորության վերցնել իրենց գրավադրած ոսկիները, որոշներն այդ գործընթացն իրականացրին ՀՀ-ում։

Ցավոք, կան նաև այնպիսի բանկեր, որոնք մինչև այսօր ոչ միայն չեն վերադարձրել մարդկանց գրավադրած ոսկիները, ավելին՝ ամեն ամիս մարդկանց վրա տոկոսադրույքներ են ավելացնում։

Օրերս Oragir.News-ի խմբագրություն են դիմել արցախցիներ՝ ահազանգելով, որ Հայբիզնեսբանկը դեռևս չի վերադարձրել իրենց գրավադրած ոսկիները։

«Դեկտեմբերի 29-ի դրությամբ հայտարարվեց, որ Հայբիզնեսբանկում ունեցած մեր ոսկու գրավով վարկերը վերջապես զրոյացվել են, գնացինք բանկ, պարզվեց, որ այնտեղ ևս խտրական վերաբերմունքի ենք արժանացել»,- ասում է արցախցի կինը, ով չցանկացավ ներկայանալ։

Դեկտեմբերի 29-ից մինչ այսօր Oragir.News-ը փորձում է կապ հաստատել Հայբիզնեսբանկի, որն այլևս անվանափոխվել է AMIO բանկի պատասխանատուների հետ։ Մեր բոլոր զանգերն այսօրվա դրությամբ մնացել են անպատասխան։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի