Ներքին 5 տարի առաջ - 22:55 18-06-2021

Ես ասել եմ, որ եթե իմ որդուն գերի տալով հնարավոր է վերադարձնել մյուս գերիներին, իմ որդին պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, այն հարցին, թե իր որդուն գերիների հետ փոխանակելու առաջարկը պոպուլիստական է ընկալվել, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ առաջարկն արել է ի պատասխան այն հորդորներին, որոնք հնչեցրել են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, թող որդուն տա և վերադարձնի գերիներին։

«Ես ասել եմ, որ եթե իմ որդուն գերի տալով հնարավոր է վերադարձնել մյուս գերիներին, իմ որդին պատրաստ է։ Եվ այդ առաջարկի հեղինակներին՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, ասել եմ, որ լիազորում եմ բանակցել․ եթե դա հնարավոր է, որդիս պատրաստ է, նա էլ հայտարարություն արեց։ Այսինքն, մենք դուրս չենք եկել ու ասել, որ նման գաղափար ունենք, իրենք են ասել՝ թող որդուն տա և գերի բերի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ բացի հայտարարությունից՝ և՛ հատուկ ծառայությունների, և՛ միջազգային գործընկերների գծով պաշտոնական այդ առաջարկն արել է՝ ի ցույց դնելու, որ ոչինչ չեն խնայում և խնայի գերիներին վերադարձնելու համար։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի