Ներքին 2 տարի առաջ - 14:46 04-01-2024

Երևանում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր

Երևան քաղաքում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Հայաստանում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը հաստատելու մասին նախագծում, որն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։

Հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ:

Հանրապետությունում առկա գործող աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշի և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր: Դրանք հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ և սանիտարական ստանդարտներին և շահագործվում են չհամակարգված: Մասնավորապես, ցանկապատված չեն, ինչի պատճառով տարածք կարող են մուտք գործել անօթևանները և կենդանիները, բացակայում է տեղադրվող աղբի հաշվառման համակարգը, բացակայում են աղբատար մեքենաների լվացման և ախտահանման սարքավորումները, տեղադրված թափոնները չեն ծածկվում հողով, ինչի հետևանքով տեղի է ունենում ինքնաբռնկում, ինչը հանգեցնում է օդի, ջրի և հողի աղտոտմանը, մասնավորապես դիօքսիններով, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա ակնհայտ է: Բացակայում է ստորգետնյա ջրերի և արտանետվող գազերի վերահսկողությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ հրատապ խնդիր է դարձել հանրապետության տարածքում առկա բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին չհամապատասխանող, մարդու առողջության և շրջակա միջավայրի բացասական ազդեցություն ունեցող աղբավայրերի բարեկարգման և արդյունավետ շահագործման գործընթացը։

«Մասնավորապես վերջին երկու տարում անընդմեջ աղետային իրավիճակ է ստեղծվում մի շարք աղբանոցներում, որտեղ ներքին գործերի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների աշխատակազմերի ու համայնքների ջանքերի շնորհիվ փորձեր են կատարվում մարել առաջացող կրակները, որոնց հետևանքով մի շարք բնակավայրերի օդը աղտոտվում է, ծխի հետևանքով բնակիչները բազմիցս դիմում են տարբեր ատյաններ»,- ասված է նախագծում։

Նախագծում նշված է, որ այդ կապակցությամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում արդեն իսկ կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը, Ակունք և Մարտունի բնակավայրերում փոխաբեռնման կայանները, մշակվել են բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները և ներկայում իրականացվում են անհրաժեշտ մեքենասարքավորումների գնման գործընթացները։ Համակարգը և աղբավայրի շահագործումը նախատեսվում է ներդնել 2024 թվականին։

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։ Ներկայումս ընթացքում է նախնական ուսումնասիրությունների փուլը»,- ասված է նախագծում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին