Ներքին 2 տարի առաջ - 21:30 29-12-2023

Գյումրիի 2024 թվականի բյուջեն ավագանին չի հաստատել. առաջին դեպքն է, երբ բյուջեի ընդունումը ձախողվում է

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու նիստը, որի օրակարգում 9 հարց էր ընդգրկված. հարցերից`1-2-ը նոր փոխքաղաքապետների ընտրությանն էր վերաբերվում։ Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված 9 նախագծից երկուսը` Գյումրիի 2024 թվականի տարեկան պլանն ու 2024 թվականի բյուջեի նախագծերը, քվեարկության արդյունքում չհաստատվեցին։

Ընդդիմադիր դիրքավորված ՔՊ-ն երկու տարվա լռությունից հետո հանկարծ սկսեց ներկայացնել առարկություններ ընդ որում, ոչ միայն 2024 թվականի բյուջեի այլ նաև 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ: ՔՊ-ականները, նախքան ստորագրումի չեղյալ համարելը, հիմա ավելի ակտիվ են, մեղադրանքներն էլ ավելի հասցեական։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները մատնանշում են հետևյալը, որ 2024 թվականի բյուջեում դոտացիան աճել է 931 մլն դրամով, բայց քաղաքապետարանը դրան համարժեք՝ հօգուտ բնակչությանը, չի կազմել բյուջետային ծախսերը:

ՔՊ-ականի քննադատությանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հակադարձեց, որ 930.000 էլ պրոբլեմներ կան քաղաքում, ո՞ր մեկը լուծեն այդ գումարով:

Քննադատություններից եւ մեղադրանքներից հետո քաղաքի տարեկան աշխատանքային պլանը ավագանին չհաստատեց:

Քաղաքի բյուջեն նախագծով սահմանվել է 5 մլրդ 767 մլն դրամ, որից 3 մլրդ 522 մլն դրամը պետբուջեից հատկացվող դոտացիան է: Գյումրիի ավագանին բազմաթիվ քննադատություններից ու առարկություններից հետո քաղաքի հաջորդ տարվա բյուջեին դեմ քվեարկեց:

Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չընդունվեց 15 կողմ, 11 դեմ և 6 ձեռնպահ ձայների համամասնությամբ: 2024 թվականին տարեկան 15 տոկոսով բարձրացավ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի չափը, որի նպատակով համայնքի բյուջեից հատկացվելու է մոտ 100 մլն ՀՀ դրամ:

Գյումրու ավագանու միաձայն որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը եւս բարձրացավ 15 տոկոսով` հասնելով 431 հազար ՀՀ դրամի։ Ավագանին հաստատեց նաեւ աշխատակազմի, ՀՈԱԿ-ների աշխատողների հաստիքացուցակները, դրույքաչափերը, տեղական տուրքերի եւ վճարների 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող