Ներքին 2 տարի առաջ - 15:13 29-12-2023

Լրագրող Լիա Սարգսյանը դատարանում հաղթեց ՔՊ-ական պաշտոնյային

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.

«44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողներին «փնթիներ» անվանած Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը դատարանում պարտվեց լրագրող Լիա Սարգսյանին:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ պատվարժան դատավոր Էդգար Հովհաննիսյանի, ամբողջությամբ մերժեց լրագրող Լիա Սարգսյանի դեմ Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանի ներկայացրած ակնհայտ անհիմն հայցը պատվին, արժանապատվությանը պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու վերաբերյալ։

Հայցադիմումը ներկայացվել էր 30.04.2022թ. Լիա Սարգսյանի կատարած գրառման վերաբերյալ, որով լրագրողը հանրությանը տեղեկացրել էր Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետի կողմից բողոքի երթ իրականացնող զոհված զինծառայողների ծնողներին փողոցում ծաղրելու եւ «փնթիներ» անվանելու դեպքի մասին: Սերոբ Սարգսյանը նախ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր, ապա լրագրողին դատի էր տվել՝ զրպարտելու եւ վիրավորելու համար: Tigran Avinyan զոհվածների ծնողներին ծաղրող եւ «փնթիներ» անվանող անձը դեռ շարունակում է պաշտոնավարե՞լ, լսել եմ՝ Ձեզ համար սկզբունքային է զոհերի ծնողների եւ հարազատների նկատմամբ հարգալից պահվածքը:

Շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը՝

«Ֆիդելիսի» հիմնադիր գործընկեր Վարազդատ Հարությունյանին, եւ «Ֆիդելիսի»տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանին:

Շնորհակալ եմ «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր եկան դատարան եւ վկայություն տվեցին առ այն, որ ՔՊ-ական պաշտոնյան ծաղրել է իրենց, անվանել՝ «փնթիներ»:

Դատավոր Էդգար Հովհաննիսյան, Դուք փայլեցիք Ձեր անաչառությամբ եւ դատավորի արժանապատիվ կեցվածքով, շնորհակալ եմ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից