Ներքին 2 տարի առաջ - 17:20 24-12-2023

Ժամանակակից «ստրկուհի Իզաուրա», թե՞ քծնանքի մաստեր կլասս․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Ժամանակակից «ստրկուհի Իզաուրա», թե՞՝ քծնանքի մաստեր կլասս (լուսանկար)

Աննա-Էրատոյի օգնական Ստելլա անունով այս կերպարը մի սրտաճմլիկ գրառում է արել իր «տիրուհու» մասին, որից պարզվում է, որ «Տիկին Աննան բարության, սիրո, ուժեղ կնոջ մարմնավորում է: Ոչ մի կնոջ մեջ այսքան սեր, նվիրում և հոգատարություն չեմ տեսել սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ (թերթեք պատմության վերջին երեսուն տարվա էջերը)»...

Ստելլայի՝ Աննային ներկայացնող մյուս կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներին չեմ էլ անդրադառնա, քանի որ ժամանակս է ափսոս...

Ընդամենը մեկ հարց սույն «քծնառատ» տողերի հեղինակին... Ստելլա՛, քանի՞ տարեկան ես, որ կարծիք ես կազմել նախկին երեք նախագահների կանանց մասին ու մեկնաբանել նրանց գործունեությունը... Դու ի՞նչ գիտես, ինչ գործունեություն են ծավալել տիկին Լյուդմիլան, Բելլան և Ռիտան, որ «տիրուհուդ» քծնելով փորձում ես ցեխ շպրտել նախկին ղեկավարների կանանց ուղղությամբ... Թե բա ԱննաԴ շատ հոգատար է ժողովրդի ու պետության հանդեպ... Ո՞ր հոգատարության մասին է խոսում սույն անձը... Հա՛, երևի ամուսնու հետ 5000-ից ավելի տղաների սպանելն ու Հայաստանը կապիտուլյացիայի տանելն էր այդ «հոգատարությունը»...

Ստելլա՛, «տիրուրուդ» հակամարդկային դեմքը տեսնելու համար ընդամենը գնա 5 տարի հետ ու հիշի, թե ինչպե՛ս էր ծիծաղում Հանրապետության հրապարակում հավաքված մասսայի վրա, երբ իր ամուսինն ու իրենց թիմակիցները բեմ էին բարձրացրել 2016 թ-ի քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին ու հիմարացնում էին ժողովրդին... Դե 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Աննա-Էրատոյի և նրա ջոկատի «հերոսությունների» մասին էլ չասեմ...

Ստելլա՛, միայն այն, որ քծնառատ այս գրառումդ «տիրուհիդ» տեղադրել է իր ընտանեկան թերթում, ու այսպիսի այլանդակ վերնագրով, որով ապացուցում է, որ ատում է նախկին ղեկավարների կանանց, բավ է պատկերացնելու, թե նա ի՛նչ է իրենից ներկայացնում...

Չնայած, պետք է ատի, քանի որ նրանց ամուսինները թուրքին հաղթող են եղել, ոչ թե իր ամուսնու՝ Նիկոլ Անհողի պես թուրքի դեմ ծնկած ու թուրքի կոշիկ լիզող...

Ստելլա՛, շարունակի քծնել «տիրուհուդ»...»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան