Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:53 23-12-2023

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը եղել է Գուրիայում

Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը այցելել է հյուպատոսական շրջանում ընդգրկված Վրաստանի Գուրիա երկրամաս: Այս մասին փոխանցում է Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։

Տեղեկության համաձայն՝ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած այցի շրջանակներում Գուրիայի վարչական կենտրոն Օզուրգեթի քաղաքում հանդիպում է ունեցել Գուրիայի նահանգապետ, Գուրիայում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեի և Օզուրգեթիի քաղաքապետի տեղակալ Գիորգի Ղուրջումելիձեի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության շրջանակում Գուրիայի երկրամասի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի, Հայաստանի և Վրաստանի մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի