Ներքին 2 տարի առաջ - 19:59 21-12-2023

Երևանում իրականացվել է «Իմ համարը քո համարին վնաս չէ» օպերացիան. BMW X6-ը տեղափոխվել է «պլաշչադկա». shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում իրականացվել է «Իմ համարը քո համարին վնաս չէ» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում BMW X6-ի վարորդն առանց համարանիշի է ավտոմեքենան վարում։ Կարճ ժամանակում 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հայտնաբերում են նշված ավտոմեքենան և տեղափոխում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ստուգմամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է ռուսական համարանիշ, իսկ վարորդը ՌԴ քաղաքացի 38-ամյա Գոռ Դ.-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան