Ուղիղ եթեր
Երևանում իրականացվել է «Ջութակդ սպանում է քեզ» օպերացիան. կան ձերբակալվածներ
copy image url

Երևանում իրականացվել է «Ջութակդ սպանում է քեզ» օպերացիան. կան ձերբակալվածներ

Ներքին 3 տարի առաջ - 15:39 20-11-2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Ջութակդ սպանում է քեզ» անունը։

Օպերացիայի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արսեն Օ-ին, 38-ամյա Գեորգի Չ-ին, Արարատի մարզ բնակիչ՝ 41-ամյա Ռուբեն Կ-ին։ Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով և նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա սրվակ, փայլաթիթեղի մեջ էլ՝ փաթեթավորված ընդհանուր՝ 1.56 գրամ քաշով և պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.63 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ մյուսները բաց են թողնվել։ Նույն օրը Հասրաթյան փողոցից նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Քյարամ Ա-ին, 47-ամյա Արսեն Կ-ին և 59-ամյա Սարգիս Ս-ին։ Վերջիններս նույնպես եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.53 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 0.92 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ երկուսը բաց են թողնվել։ Նույն օրը Նար-Դոսի փողոցից նույն կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Հրաչ Բ-ն և 41-ամյա Լեոնիդ Ն-ն։

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.88 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է թմրամիջոցը, նա ձերբակալվել է, իսկ մյուսը բաց է թողնվել։ Նույն օրը Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում գտնվող գետնանցումից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Նաթելլա Մ-ն և 25-ամյա Անժելիկա Մ-ն։ Վերջիններս եղել են Mazda մակնիշի ավտոմեքենայով։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.45 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։

Նույն օրը Խանջյան փողոցից նույն կասկածանքով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Նոյ Ս-ին, ում մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.17 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Նոյ Ս-ն բաց է թողնվել։ Նույն օրը Մյասնիկյան պողոտայից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 47-ամյա Արթուր Հ-ն և 74-ամյա Իսկանդար Մ-ն։

Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.16 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր փաստերով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ։

Օպերացիայի անունը «Ջութակ» է դրվել, քանի որ քրեակատարողական հիմնարկներում և բանտերում ներարկիչին անվանում են «Ջութակ»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից