Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:40 20-12-2023

Ոչ ոք մեռնողի հետևից չի մեռնում․ քաղաքացիները՝ հրավառության մասին

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որից հետո վառվեցին հրապարակի գլխավոր տոնածառի լուսերը ինչը ուղեկցվեց շքեղ հրավառությունով։

Կարծիքները տարբեր են, մի մասը նշում է, որ Արցախի կորստից հետո չպետք է տոնակատարություն լիներ, մի մասն էլ ասում է, որ Նոր տարին պետք է ուրախ դիավորել։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ երեկվա հրավառությունն իրենց ուրախացրե՞լ է։

«Երեխաների համար, որ անեն դեմ չեմ, բայց կան մարդիկ որոնց դուր չի եկել։ Ո՛չ մեղադում եմ նրանց, ո՛չ էլ արդարացնում»,- ասաց մի կին։

Մի տղամարդ էլ ասաց, որ ինքն արցախցի է և ուրախանալու ոչինչ չի տեսնում։

Հարցվածներից մեկն էլ իրկարծիքն արտահայտեց այսպես․
«Ճիշտն ասած՝ ոչ, մենք սգի մեջ ենք, մեզ չի ուրախացնում, բայց ամեն դեպքում տոնական օր է, մենք էլ պետք է գիտակցենք, որ այսօր մեռնողի հետևից ոչ ոք չի մեռնում։ Պետք է հաշտվենք այս դառը իրականության հետ, ճիշտ է, շատ ցավալի է, բայց տրադիցիան շարունակվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի