Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:40 20-12-2023

Արցախից բռնի տեղահանված 29 ընտանիք դեռևս ապրում է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցում

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզում ապաստանել է 4000-ից ավել արցախցի, նրանց գերակշռող մասը Գյումրիում է բնակություն հաստատել և գրեթե բոլորի կեցության հարցը լուծված է։

Արցախից բռնի տեղահանված անձինք հիմնականում վարձով բնակարաններում են ապրում։

Գյումրիի հյուրատներում, հյուրանոցներում այս պահին արցախցիներ չկան, բայց Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցում դեռևս 35 արցախցի է ապրում՝ 29 ընտանիք։

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում հիմնականում նրանք են, ովքեր սոցիալապես անապահով են և ի վիճակի չեն վարձով բնակարան տեղափոխվել։

Oragir.News-ի թղթակիցը եղել է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցում, զրուցել արցախցիների հետ։

73-ամյա Լարիսա Ղուկասյանը որդու հետ Մարտակերտից է բռնի տեղահանվել։ Երկու ամսից ավելի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում է ապրում։

«Ես Մարտակերտում մեծ տուն ունեի, ընենց բաղ ու բախչա եմ թողել, դրախտ էր, դրախտ։ Ես թոշակառու կին եմ, տղաս չի աշխատում... չեմ կարող վարձով տուն տեղափոխվել, իրենց տված փողով չեմ կարող հա'մ ապրել, հա'մ տուն վարձել։ Վատ չէ այստեղ, մարդիկ ոնց կարում, օգնում են, հիմա էս ա, պիտի հարմարվենք, ապրենք»։

Բաբայան ամուսիններն էլ Ստեփանակերտից են տեղահանվել․ երբ նոր են եկել Գյումրի, առաջին ամիսը վարձով են ապրել, հետո չեն կարողացել վճարել և տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոցի շենք։

«Մի շաբաթ կլինի, որ էստեղ ենք տեղափոխվել, հլը որ կմնանք, տեսնենք ոնց կլինի, աշխատում ենք , բայց աշխատավարձը շատ ցածր է, չես կարա համ տուն վարձես, համ ապրես։ Էս կռիշն էլ, որ կա գլխներիս, գոհ ու շնորհակալ ենք»,- ասում է Վլադիմիր Բաբայանը։

68-ամյա Կարինե Բաղրյանն էլ է Ստեփանակերտից տեղահանվել։ Ասում է` նոր իրավիճակի հետ դեռ չի հաշտվել, բայց երբ հիշում է, թե ինչերի միջով և ինչ դժվարությամբ է հասել Հայաստան, էլ կորցրածի համար փորձում է շատ չմտածել։

«Էնքան վատ եմ զգում,որ վերմակ են բերում, բարձ։ Ստեփանակերտի իմ տանը իմ անկողիներին թիվ ու հաշիվ չկար, իսկ հիմա սպասում եմ, որ տաք վերմակ ինձ բերեն։ Ապրում ենք էլի, դրսները չենք, մի անկյուն կա էլի, բայց չգիտես երբ ու ինչքան կմնաս այստեղ։ Այնպես չէ, որ հիմնական է այս ամենը»,-ասում է Կարինե Բաղրյանը։

Սեպտեմբերի 19-ից հետո, երբ արցախցիները Գյումրի էին գալիս, համայնքապատկան շենքերը, որոնք չէին շահագործվում, տեսքի բերվեցին և ծառայեցին որպես կացարան արցախցիների համար։

Սկզբում շատ էին նախկին ինֆեկցիոն հիվանդանոցում ապաստանած արցախցիները. նրանց մի մասն այլ համայնքներ տեղափոխվեց, մյուս մասը՝ վարձով բնակարաններ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան