Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 22:29 04-12-2025

Գյումրիում 1016 ընտանիք դեռևս ապրում է տնակներում․ վերջնաժամկետն իբր 2027-ն է

88-ի ավերիչ երկրաշարժից 37 տարի անց Գյումրիում դեռևս վերացված չեն աղետի հետևանքները։ Քաղաքում դեռևս 1016 ընտանիք ապրում է տնակում։

Գյումրիում հայտնի ամենամեծ տնակային ավաններից է Ավտոկայանի թաղամասը, որտեղ տնակներ կան, որ արդեն սերնդափոխություն են տեսել։ 88-ին մարդիկ ժամանակավոր կացարաններ տեղափոխվեցին՝ հույսով, որ առնվազն 2 տարի անց տուն կունենան։

Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի բնակիչ Ջուլիետա Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «2 տարին դարձավ 4, 4-ը՝ 37, ու դեռ հույս էլ չկա, որ մեզ էլ հերթ կհասնի։ Աղջիկս մեծացավ տնակում, հիմա էլ թոռներս են այդ նույն տնակում ապրում»։

Գյումրեցի կինն ասում է, որ ամեն տարի գալիս են, խոսում, բայց որևէ դրական տեղաշարժ չկա։

Նույն թաղամասի մեկ այլ բնակիչ Դերենիկ Աստոյանն ասում է. «Լիքը վարիանտ կար Հայաստանից գնալու, բայց ես չէի կռնա էրթամ, մնացի ու մնացի։ Գյումրիից չեմ կռնա էրթամ, ի՞նչ էնեմ։ Գոնե տունմ ունենանք, մարդավարի ապրինք։ Դոմիկում ապրելը տեղով խնդիր է ու հոգս»։

Նշենք, որ Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը։ Սա Կառավարության որոշումն է, որը կայացվել է 2022 թ. հոկտեմբերին, և ներառում է տնակներում ապրող բոլոր կատեգորիաների ընտանիքներին։

Որքան շատ են տնակները, այդքան շատ են պատմությունները։ Կան ընտանիքներ, որոնք բնակարաններ են ստացել, հասցրել են վաճառել ու նորից տնակ են վերադարձել, կան ընտանիքներ էլ, որ փաստաթղթերի կամ այլ պատճառներով են դուրս մնացել հաշվառումից։

Գյումրիի քաղաքապետարանի հաշվարկներով՝ ըստ անօթևանության հաշվառված է 1016 անօթևան ընտանիք։

«88-ի երկրաշարժի հետևանքով անօթևանի ցուցակներում հաշվառված ընտանիքների թիվը 4230 է, իսկ 2008-2021 թթ. բնակարաններով ապահոված անձանց թիվը 3214 է։ 1016 ընտանիք էլ դեռևս ապրում է տնակում»,-ասում է Գյումրիի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պաշտոնյա Պարգև Հարությունյանը։

Oragir.News-ը երեկ հայտնել էր, որ ավագանու նիստին հավանություն է տրվել 2 բազմաբնակարան շենքի կառուցմանը, որը սուբվենցիոն ծրագրով է կառուցվելու։ 2 փուլով կկառուցվեն սոցիալական բնակարաններ, որը Գյումրիում կլուծի 100 ընտանիքի բնակարանի հարց։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս