Ներքին 2 տարի առաջ - 10:15 19-12-2023

Արցախի պետական համալսարանը լուծարված է

Ինչպե՞ս հանգուցալուծվեց Արցախի պետական համալսարանի ավելի քան կեսդարյա ճակատագիրը, որտեղ ուսանում էր մոտ 1600 ուսանող, արդյո՞ք գիտխորհրդի նիստ եղավ նախքան լուծարվելը, որտե՞ղ կորան ԱրՊՀ բանկային հաշիվները, այս և այլ հարցերի պատասխաններ Oragir.News-ը փորձեց ստանալ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանից։

«Արցախի պետական համալսարանը ոչ մի գիտխորհրդի նիստ էլ չի արել, պարզապես հանրապետության նախագահի հրամանով հոկտեմբերի 1-ից լուծարվեց նաև ԱրՊՀ-ն, և բոլորս ազատվեցինք աշխատանքից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը, ում խոսքով՝ 1600 ուսանողների ավելի քան 90 տոկոսը «կցագրվել է» երևանյան բուհերին, հիմնականում՝ ԵՊՀ-ին, իսկ դասախոսների մեծ մասն այսօր էլ անգործ է, միայն մի փոքր մասին է հաջողվել աշխատանք գտնել։

Ինչ վերաբերում է համալսարանի բանկային հաշիվներին, նախկին ռեկտորն ասում է, որ բոլորը փակվել են։

«Մեր բանկային հաշիվները, քանի որ պետական բյուջեից էր, ինքնուրույն ոչինչ տնօրինելու հնարավորություն չունեինք։ Մենք հայտը ներկայացնում էինք մինֆին և ֆինանսավորվում»,- ասում է Արմեն Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով, համաձայն ՀՀ կառավարության որոշման, ուսանողները «կցագրվեցին» ՀՀ բուհերին, սակայն մինչ այսօր իրենք կազմակերպում են ուսանողների փաստաթղթերի տրամադրումը։

«Մոտավորապես 150 ուսանող այս պահի դրությամբ չի դիմել մեզ՝ փաստաթղթերի տրամադրման հարցով, հնարավոր է, որ վերջինները կամ տեղափոխվել են արտերկիր, կամ հրաժարվել ուսման գործընթացը շարունակելուց»,- ասում է նախկին ռեկտորը։

Երևանի և Արցախի վարձավճարների միջև կային զգալի տարբերություններ, և այն հարցին, թե ավելացված վճարների մասով արդյո՞ք կա որևէ լուծում, Արմեն Սարգսյանն ասում է, որ խոստացել են տարբերակներ մտածել, իսկ մտածե՞լ են, թե՞ ոչ, հստակ ոչինչ չի կարող ասել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը