Մամուլ 2 տարի առաջ - 08:08 19-12-2023

Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ և ԱՊՀ միջոցառումներին. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին։ Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է՝ պաշտոնական Երեւանը ցուցադրաբար բոյկոտում է ռուսական հարթակները` ո՛չ ՀՀ արտգործնախարարը, ո՛չ ԱԽ քարտուղարը, ո՛չ ԱԺ նախագահը, առավել եւս՝ վարչապետը, չեն մասնակցում Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցող քաղաքական հավաքներին։ Որոշել են պահպանել միայն տնտեսական մասնակցությունը եւ կապերը:

Գյումրիում շաբաթ օրը կայացած կուսակցության քաղաքական ժողովում, սակայն, Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը դժգոհել են, որ Արեւմուտքը հավուր պատշաճի չի գնահատում իրենց քայլերը, ուստի ժամանակն է ՌԴ-ի հետ փափուկ քաղաքականության անցնել: Դրանով հասկացրել է առաջիկա միջոցառումներին իր մասնակցության մասին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական հանդիպմանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում