Ներքին 10 ամիս առաջ - 15:26 28-11-2025

ՀՀ–ն կմասնակցի ԵՄ անվտանգության միջոցառումներին. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

Հայաստանը կմասնակցի Եվրամիության անվտանգության միջոցառումներին։ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ 55 կողմ, 0 դեմ, 24 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ և ԵՄ միջև եվրոպական ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախքան քվեարկությունը նշեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, իսկ ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց, որ կողմ են քվեարկելու։

Հավելենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել էր, որ 2025 թ. հունիսի 30-ին ստորագրված համաձայնագրով սահմանվում է Հայաստանի մասնակցության պայմանները` լավագույնս օգտագործելով ԵՄ փորձը և գիտելիքները։

«Համաձայնագրով Հայաստանը կլինի ոչ միայն անվտանգության հարցերով սպառող, այլև կաջակցի անվտանգային միջոցառումներին, որոնք մեր եվրոպացի գործընկերները կիրականացնեն»,- հայտարարեց փոխնախարարը։
Նա նշեց, որ այս համաձայնագրի շրջանակում գործում են ԵՄ 20 առաքելություններ, որոնց մանդատը սահմանված է կա՛մ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով, կա՛մ այս առաքելությունները գործում են տվյալ երկրի հրավերով։

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Կոստանյանը նշեց, որ ԱԳՆ-ն չի բյուջետավորել Հայաստանի մասնակցության վերաբերյալ ծախսերը, քանի որ այս պահին կարևորը համագործակցության օրենսդրական շրջանակը ստեղծելն էր։

«Անհրաժեշտության դեպքում կարող է օգնել կառավարության պահուստային ֆոնդը»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում