Ներքին 2 տարի առաջ - 19:46 11-12-2023

Սա չի կարելի ազդակ համարել հայ-ռուսական հարաբերություններում․ տեսնենք՝ Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ և ԵՏՄ գագաթնաժողովներին. Սուրենյանց

Դեկտեմբերի 11-13-ը ՌԴ Մոսկվա քաղաքում ՌԴ ԴԺ ՊԴ-ի կողմից կազմակերպվել է «Քաղաքական կուսակցությունների և դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» խորագրով 4-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու են ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գեղամ Նազարյանը, Տարոն Մարգարյանը և ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը։

Oragir.News-ն այսօր կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ՝ պարզելու, թե այդ համաժողովին ՀՀ-ն մասնակցում է ձևակա՞ն, թե՞ իրական ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունի։ Եվ երկրորդ՝ համաժողովի թեմայի շրջանակներում ի՞նչ հարցի շուրջ են լինելու մեր ելույթները։ Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցադրումներին։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Oragir.News-ի հետ զրույցում դրական է համարում հրավերի ընդունումը, սակայն համաժողովի առումով գնահատականներ տալը ճիշտ չի համարում։

«Ըստ էության՝ սա կիսապաշտոնական մի միջոցառում է, ասել է թե՝ այն ԵՏՄ կամ ՀԱՊԿ միջոցառում չէ, այն ավելի շատ կարելի է համարել միջոցառում, որը տեղավորվում է խորհրդարանական կուլիսի ժանրում»,- ասում է Ս․ Սուրենյանցը, ում կարծիքով՝ սա չի կարելի ազդակ համարել հայ-ռուսական հարաբերություններում, իբր առկա ճգնաժամը վերանում է կամ, ասենք՝ ՀՀ-ն վերադառնում է եվրասիական հարթակներ։

«Այսպիսի հեռուն գնացող հետևություններ չետք չէ անել։ Ավելի շուտ, պետք է սպասենք դեկտեմբերի վերջին, տեսնենք, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է ԱՊՀ, ԵՏՄ գագաթնաժողովներին»,- ասում է քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում