Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:36 17-12-2023

Նոր ընտրությունների գնալը «Քաղաքացիական պայմանագրի» վերջն է. Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար

«Խնդիրն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հանրապետությունում, որտեղ չունի ՔՊ-ական համայնքի ղեկավարներ, փորձում է տվյալ համայնքներում իշխանությունը ստանձնել։ Ընդհանուր համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից փորձ է արվում զավթել այն բոլոր համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը կա՛մ ՔՊ-ական չէ, կա՛մ էլ անկուսակցական է»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարձրաձայնած հարցերը փաստերից զուրկ էին։

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը, անդրադառնալով Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ՔՊ-ն ընտրություններից չի խուսափում, ասում է. «Այդ հայտարարությունը բացառապես հայտարարության մակարդակում է։ ՔՊ-ի ռեյտինգը բավականին ցածր է, և Երևան քաղաքի վերջին ընտրությունները փաստում են իմ ասածը։ Նոր ընտրությունների գնալը իրենց վերջն է»,-ընդգծեց Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան