Ներքին 4 տարի առաջ - 18:44 28-06-2022

Որտեղ են տեղի ունենում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստերը․ պատգամավորները տեղյակ չեն, թե ինչ է քննարկվում խմբակցության նիստում

Քիչ առաջ «Freenews» լրատվականը տեղեկություն տարածեց այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ առաջ նիստ է հրավիրել, որի ընթացքում որոշվել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին հեռացնել պաշտոններից։

Մանրամասները ճշտելու համար Օragir.news-ը փորձեց կապ հաստատել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ, ով նաև կուսակցության խոսնակն է։

Սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Փոխարենը մեր հեռախոսազանգին պատասխանեց խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վիգեն Խաչատրյանը, ով ասաց, որ ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից հեռացնելու վերաբերյալ պետք է մեկնաբանություն վերցնենք կուսակցության մեդիա-պատասխանատուից։

Դիտարկմանը, թե նա հեռախոսազանգերի չի պատասխանում, Խաչատրյանն ասաց, թե «դե լավ, վաղը կպատասխանի։ Ես այդ հարցում հրատապություն չեմ տեսնում, որովհետև վաղվա ԱԺ օրակարգում նման հարց չկա։ Հետևաբար, այդ հարցը հրատապ չի»։

Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե մասնակցե՞լ է նիստին, եթե ոչ որոշման մասին, ապա գոնե կարող է հաստատել, որ նման քննարկում այսօր եղել է, բայց նա ամեն կերպ խուսափեց այդ հարցերին պատասխանել։

Հարցին, թե ինչ հարցեր են քննարկել այսօր կայացած նիստի ընթացքում, նա պատասխանեց, որ ընթացիկ աշխատանքային քննարկումներ են լինում սովորաբար։

Հիշեցնենք, որ «Freenews» լրատվականը հայտնի է նրանով, որ պատկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը։ Հիմա հարցն այն է, թե որտեղ են ընթանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստերը, միգուցե «Freenews»-ի խմբագրատանը, որովետև ստացվում, որ խմբակցության պատգամավորները տեղյակ չեն, թե իրականում ինչ է քննարկվել կամ որոշվել խմբակցության նիստում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին