Ներքին 3 տարի առաջ - 15:45 08-11-2022

Ինչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպմանը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։
Oragir.news-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Հակոբյանն ասաց, որ ցանկացած հանդիպումներից հետո, լինի Պրագայում, Սոչիում, թե որևէ այլ վայրում, խմբակցության անդամները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նա ներկայացնում է տեղեկատվություն, թե ինչ հանդիպում է եղել, ինչ են խոսել, պատասխանում է բոլոր հարցերին, լսում բոլոր առաջարկությունները, արձագանքում է դրանց։ Պարբերաբար նման քննարկումներ են տեղի ունենում, որը չի ավարտվում որևէ որոշման կայացմամբ։ Ուղղակի մտքերի փոխանակում է տեղի ունենում, որպեսզի հետագայում դրանք հաշվի առնվեն»։

Նա նշեց, որ երեկվա հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։

«Բայց հանդիպումներ են եղել, որ տևել են 6 ժամ։ Ամեն ինչ կախվածէ նրանից, թե ինչ քանակությամբ հարցեր կամ առաջարկություններ են եղել»։

Հարցին, թե մտահոգություններ կամ առաջարկություններ հնչե՞լ են՝ նա պատասխանեց, որ աշխատանքային քննարկում է, որը որևէ հրապարակային բնույթ չի կրում և դրա կարիքն էլ չկա։

«Չեմ կարծում, որ բարձրաձայնելու անհրաժեշտություն կա։ Մեծ գաղտնիքներ իրականում չկան հիմնականում այն է, ինչ խոսում ենք՝ ձեր հայտնի է, ուղղակի մարդիկ առաջարկություններ են անում, որոշ հարցեր են իրենց համար պարզաբանում»։

Հարցին, թե արդյոք եղել են մարդիկ, որ մտահոգություններ են հայտնել, օրինակ, Սոչիի հանդիպումից հետո՝ նա պատասխանեց, որ մարդիկ կան՝ մտահոգություն են հայտնում, մարդիկ կան կարծիքներ են հայտնում, առաջարկություններ են անում։

«Դրանք ոչինչ չեն նշանակում, դրանց հիման վրա որոշումներ չեն ընդունվել, որ հիմա դրա մասին խոսենք։ Նորմալ աշխատանքային հանդիպում է»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին