Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:13 16-12-2023

Արփինե Սարգսյանի կուրսեցին՝ ՆԳՆ խոսնակ. նա կատարում է տիկնոջ բոլոր ցանկությունները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը լծվել է մեր հրապարակումները հերքելու գործին, մանավանդ այն մասով, որ ինքն է նախարարությունը կառավարում եւ փորում է նախարար Վահե Ղազարյանի ոտքի տակ, սակայն փաստերը նրա օգտին չեն խոսում․ մեր աղբյուրները պնդում են, որ ՆԳ փոխնախարարն է որոշում գրեթե բոլոր հարցերը՝ սկսած կադրային քաղաքականությունից։

Ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, Վահե Ղազարյանի հրամանով Նարեկ Վահագնի Սարգսյանը նշանակվել է ՆԳՆ մամուլի քարտուղար: Նա վարում է նաեւ «02» ոստիկանական հաղորդաշարը։

Նարեկ Սարգսյանն Արփինե Սարգսյանի կուրսեցին է եւ ոչ միայն, նրանք մտերիմ են, եւ նորանշանակ խոսնակը կոչված է տիկին Սարգսյանի բոլոր քմահաճությունները կատարելուն: Իսկ Արփինե Սարգսյանը, պարզվում է, բավականին քմահաճ է իր տեսքի, լուսանկարների ռակուրսի եւ ֆոնի ընտրության ու շատ այլ հարցերում:

Ի դեպ, հունվարի 25-ից ոստիկանության հասարակայնության եւ լրատվության կապերի վարչությունը լուծարվում է, քանի որ ՆԳՆ կառուցվածքով նման վարչություն նախատեսված չէ` փոխարենը ստեղծվում է Հանրային հաշվետվողականության եւ իրազեկման վարչություն, որն ի պաշտոնե ղեկավարելու է ՆԳՆ խոսնակը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ