Ներքին 2 տարի առաջ - 12:50 15-12-2023

Պա մամաս շտեղա՞, խե՞ կյամ չի․ հրդեհից մահացած արցախցի կնոջ 4 երեխաների հարցերն անպատասխան են մնում

«Պա մամաս հորա, շտեղա՞ կորալ, խե՞ կյամ չի»,- սրանք հարցեր են, որ արցախցի փոքրիկը սեպտեմբերի 25-ի բենզալցակայանի պայթյունից մինչ այսօր տալիս է հորաքրոջը՝ Կարինեին, բայց մնում անպատասխան։

«Սեպտեմբերի 25-ին շատերի պես իմ ընտանիքը ևս բենզինի խնդիր ուներ։ Ու քանի որ եղբայրս ծառայող էր, հարսս՝ Նարինեն, փորձեց ամուսնուն օժանդակելու համար նախապես հերթ պահել։ Իմ տեղեկություններով՝ նա սկզբից գնացել է «Մռակած» բենզալցակայան, բայց հասկանալով, որ հնարավոր չէ այդտեղից բենզին վերցնել, գնացել է Հայկազով։ Ու քանի որ այդ օրերին հեռախոսակապն աշխատում էր մի կերպ՝ խափանումներով, իրեն զանգել չի հաջողվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Կարինե Վարդանյանը։

«Եղբայրս ուժային կառույցներում էր աշխատում, նույնիսկ պատերազմից հետո չէր կարողանում տուն գալ, իսկ հոգատար հարսս՝ Նարինեն, ով 4 երեխաների մայր էր, բոլոր պարտավորությունները վերցնելով իր վրա, նախ հավաքեց անհրաժեշտ իրերը, հետո էլ գնաց բենզին ճարելու, որպեսզի հենց ամուսինը տուն հասնի, կարողանանք հեռանալ դժոխքի վերածված մեր հարազատ տնից»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Կարինեի խոսքով՝ սկզբից հույս ունեին, որ հարսին կգտնեն Հայաստանի հիվանդանոցներից մեկում, սակայն գնալով հույսը մարել է

«Հոկտեմբերին, երբ Կապանի դիահերձարանից Աբովյան տեղափոխեցին Նարինեի մարմինը, հասկացանք, որ այլևս ոչինչ հետ բերել չենք կարող»,- ասում է Կարինեն, ում խնամքին են մնացել այսօր եղբոր բալիկները։

«Մեր բազմանդամ ընտանիքն այսօր ապրում է Աբովյանում, ապրում ենք՝ ամեն պահի զգալով Նարինեի բացակայությունը։ Չգիտեմ՝ ինչպես լրացնել մայրիկի բացը, 2.5-ից 11 տարեկան փոքրիկներին ոնց մայրություն անեմ․․․ Մեծ աղջիկը 11 տարեկան է, եղբայրը՝ 8, մյուս տղան`5, փոքրը՝ 25։ Իհարկե, այցելում ենք Նարինեի շիրմին, երեխաներին էլ ենք հաճախ մեզ հետ տանում, բայց շատ փոքր են՝ իրականությունը պատկերացնելու համար»,- ասում Կարինեն։

Կարինեն իր սեփական ընտանիքը երբեք չի ունեցել, փոխարենն իր ամբողջ սերն ու նվիրվածությունն այս տարիների ընթացքում տվել է եղբոր բալիկներին, բայց երբեք չի պատկերացնել, որ մի օր ստիպված նաև երեխաներին մայրություն պիտի անի։

«Մի քանի օր առաջ, երբ փոքրիկին լողացնում էի, հանկարծ ինձ մամա ասեց, ու նորից կարծես թե ուղղեց՝ «բա մաման հորա՞, կորալա՞…»,- պատմում է Կարինեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը