Ներքին 2 տարի առաջ - 22:24 22-04-2024

Արցախը ո՞նց «սպիսատ» արեցին, նույնն էլ Տավուշը կլինի․ արցախցիների հարցերը անպատասխան են մնում

Համացանցի հարթակներում արցախցի տեղահանվածներն այնպիսի հարցեր են բարձրացնում, որ ակամայից ժպիտ է առաջանում, իսկ իրականում՝ պետք է ողբալ, թե մարդկանց միամտությունն ինչ աստիճան է հասել․․․

«Արցախցի պաշտոնյաներ, ասում են՝ լավ հարմարվել եք, բիզնեսներով, տներով, ակումբներով, բերած մեքենաները վաճառելով․․․ ինչպե՞ս եք այդքանից հետո քնում», հարցնում է իրական մարդ, որին ճանաչում ես։ Ճանաչողի իրավունքով հարցնում ես՝ ինչու՞ ես սոցցանցով այդ հարցը տալիս, ինչու՞ չես գնում հարցիդ հասցեատերերի ճակատին ասում, դու գիտես նրանց տեղը։ Ասում է՝ որովհետև մենակ եմ, կամ համարյա մենակ․․․ մի քանի հոգի ենք մնացել, որ դեռ այդպիսի հարցեր ունենք մեր ուղեղներում։ Մնացած ում գիտեմ՝ մի բան տվել են, լռեցրել։ Ես էլ, կամ անհարմար մարդ եմ՝ բան չեն առաջարկում, կամ գուցե շուտով առաջարկեն, բայց հաստատ չեմ համաձայնի ոչ մի առաջարկի։

Ես հո գիտեմ, թե Արցախի այսինչ հիմնարկի վրա ամրացված էսքան մեքենաներն ում տնօրինության տակ են հայտնվել։ Դե դա դու էլ կիմանաս, ասում է։ Հիմա տեսնում եմ՝ Երևանով մեկ քշում են, իրենց համար զբոսանքներով, ամեն ինչով։ Դեռ չեն էլ ամաչում, առաջիններից են, որ գնացել սոցապի կայքում գրանցվել՝ «40+10» են ստանում։ Ոչ թե, որ փողի կարոտ են (թեև՝ ինչպես ասում են, ավել հացը փոր չի ծակի, փող է, էլի), այլ նաև, որ իրենց արևի՝ հետքեր են ծածկում, որ ինձ, քեզ նմանություն ստեղծեն։

«Ուսումնական տարին ավարտվի, երեխաներիս վերցնում եմ, գնամ արտասահման։ Արցախից հետո արդեն միևնույն է՝ Երևան ես, թե Մագադան․․․ Յոթ ամիս է՝ Երևանում, ո՛չ գործ գտա (թեև լավ արհեստավոր է, գործ, այնուամենայնիվ, անում է, բայց քիչ է վարձատրվում – հեղ․), ո՛չ էլ հույս կա, թե նորմալ պայմաններ կտան, որ ընտանիքս պահեմ։ Ամբողջ կյանքում ա՛յ էս ձեռքերով աշխատել, տուն եմ դրել, ո՞վ չգիտեր Ստեփանակերտի մեր թաղում, դրանից էլ դուրս, թե ինչեր կարող եմ սարքել։ Դե հիմա էստեղ էլ ասում են 150-200 հազար դրամ է ամսական, ես դրանով 6 շունչ ո՞նց եմ պահելու։ Ամբողջ ժամանակս էլ էդ գործն է տանում, որ օրվա կեսը ազատ լինեի՝ մի 200 հազար էլ էդպես կաշխատեի, բայց ձև չկա։ Գնացել-դիմել եմ ա՛յ իմ ասած պաշտոնյաներին, բոլորն ասել են՝ մեր ձեռքին բան չկա, ոչ մեկին չենք կարող օգնել։ Բա իհարկե, էդպես հեշտ է։ Որ մի քիչ ավել ես խոսում, ասում են՝ մենք սկի չենք էլ աշխատում, մեզ լուծարել են։ Բա որ լուծարել են, որպես ի՞նչ եք գալիս էդ շենք (նկատի ունի Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը – հեղ․)։

Ասում եմ՝ արի քեզ լուսանկարեմ, դնեմ կայքում, որ իմանան ով է խոսում, դու հո վախկոտ չես՝ «թասիբի եմ գցում»․ դեմ է, ես ոչ մի ժամանակ թատրոնի կողմնակից չեմ եղել, ասում է, դու էլ ընկեր ես, հետդ դրա համար եմ խոսում, դե եթե ուզում ես՝ գրիր․․․ մեկ է, ասածս համարյա բոլոր մեր մարդկանց դարդերն են։ Գրիր, բայց անունս չտաս, դա էլ է թատրոն։

Ասում եմ՝ լավ, բա վերջն ի՞նչ է լինելու, հրե՛ն Տավուշի գյուղերին են հասել։ «Արցախը ո՞նց «սպիսատ» արեցին։ Նույնն էլ Տավուշը կլինի, Սյունիքը, Գեղարքունիք, Արարատը․․․ Տավուշի եպիսկոպոսին եմ «բալետ անում», նա ավելի շատ հրամանատար է, քան եկեղեցական։ Չէ, մեր Պարգևի նման․․․ ձենն էլ չենք լսում էս 4 տարի, ու՞ր է, 88 թվին ես երեխա էի, որ Գանձասարում մեր դասարանի երեխաներին մկրտեց․․․ չկա, նա էլ չկա, բոլորը թողել են արցախցուն», գնալով տխրելով՝ եզրափակում է «ընթացագործ» զրուցակիցս, քիչ անց հեռանում, որովհետև արհեստանոցը քաղաքի մյուս ծայրամասում է, պիտի գնա աշխատանքի, «գործ կպավ»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի