Արտաքին 2 տարի առաջ - 19:20 14-12-2023

ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը չի բխում ՀՀ-ի շահերից․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին չի բխում ՀՀ-ի շահերից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է ուղիղ կապով քաղաքացիների և լրագրողների հետ շփման ժամանակ:

«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵվրԱզԷՍ-ին, ՀԱՊԿ-ին, թեպետ ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ասել է նա։

Վերջինս անդրադարձել է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը:

«Մեր իմանալով` դա պայմանավորված է Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով և կապված չէ այս ինտեգրացիոն կառույցներում աշխատելու ցանկության կամ ցանկության բացակայության հետ: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը», - ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը