Ինձ համար հայրենիքի կորուստը ուղիղ համեմատական է ծնողիս կորստի հետ․ արցախցի աղջիկ
copy image url

Ինձ համար հայրենիքի կորուստը ուղիղ համեմատական է ծնողիս կորստի հետ․ արցախցի աղջիկ

Ներքին 1 տարի առաջ - 14:01 14-12-2023
«Ես պատանեկան շրջանում ստեղծագործում էի։ Մի անգամ հայոց լեզվի ուսուցչուհիս հարցրեց, թե ինչու եմ միայն հայրենիքի մասին գրում, որ գրեմ նաև սիրո մասին։ Ես պատասխանեցի՝ «Իմ միակ սերը հայրենիքն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Ալյոնա Սարգսյանը։

Ալյոնան, ինչպես ինքն է ասում՝ մասնագիտությամբ պատմաբան է, խոհարար, նախկին զինվորական,ստեղծագործող անհատ, ում ծնողները մարտակերտի շրջանից են, ինքը ծնվել է Ստեփանակերտում, մեծացել Շուշիիում, մի խոսքով՝ իսկը արցախցի, ով անցել է պատերազմի բոլոր փուլերով։

«Պատերազմի փուլերը չորսն էին․ առաջինի ժամանակ շատ փոքր էի՝ գիտակցելու համար պատերազմի աղետը, սակայն կարծում եմ, որ պայքարը դրոշմված էր անգամ ներարգանդային հիշողությանս մեջ։ Հետպատերազմյան դառը հիշողությունները որքան էլ ցավալի էին, բայց իմ մանկության հիշողություններն են, որտեղ կար հայկական Շուշին։ Կար ժողովրդի հաստատակամ կամք՝ ապրելու և արարելու ազատագրված հայրենիքում»,- ասում է Ալյոնան, ով 2016 թվականի պատերազմի ժամանակ մարտական հերթապահության էր և 1 ամսից ավել զորանոցային պայմաններում է անցկացրել։

Ալյոնան 44-օրյա պատերազմի ժամանակ էլ՝ պայթունների ձայների տակ, շտապել է զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվի, սակայն իրեն մերժել են, բայց ինքը քանի որ հաստատակամ էր իր որոշման մեջ, 20 օր Շուշիում կամավորություն է արել, ու միայն ծանր հիվանդությունն է ստիպել նրան՝ հեռանալ Շուշիից։

«Քովիդով ծանր հիբանդանալուց հետո ես և մայրս մեկ ուղեբեռ վերցնելով Երևան ենք մեկնել՝ հիվանդանոցում բուժվելու նպատակով։ Բացարձակ չէի հավատում, որ այլևս չենք վերադառնալու Շուշի, անգամ հիվանդանոցում ես արդեն օնլայն կամավորագրման հայտ էի ներկայացրել․․․ Ավաղ... Հայրենիքս արդեն թշնամու մահասարսուռ ճիրաննների մեջ էր»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասում է Ալյոնան, ով գրեթե 1 տարի Երևանում ապրելուց հետո, երբ հրավեր է ստացել Արցախում դասավանդելու, առանց մեկ րոպե վարանելու ընդունել է ու հետ գնացել։

Ալյոնան մեկն էր այն աղջիկներից, ով բլոկադային նախորդած ամիսներին՝ մի խումբ կանանց հետ, նախաձեռնել էր հանրահավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման, ինչպես նաև Փառուխի հանձնման։

«Ելույթներիս մեջ հստակ նշում էի, որ սա վերածվելու է շրջափակման և ցեղասպանության։ Սակայն պարզվեց մեծամասնությունն ավելի «լավատես» էր
Բլոկադայի օրերը դժոխային էին. անհաղթահարելի թվացող...Անդադար բարձրաձայնում էի արհեստական գնաճի և երկբևեռ հասարակության մասին, բայց այնուհանդերձ մարդիկ կորցնում էին իրենց դեմքը...

Այդ օրերի մասին խոսելիս սիրտս անասելի ցավով է լցվում, քանի որ ասելիք շատ կա, պարզապես բառերն են կոկորդիս մեջ անզորությունից կծկվում»,- ասում է մեր զրուցակիցը, ով հայրենիքում անցկացրած վերջին օրերին անընդհատ հիշել է հայրիկի մահվան օրը, ում աճյունը ամփոփված է Շուշիում։

«Ինձ համար հայրենիքի կորուստը ուղիղ համեմատական է ծնողիս կորստի հետ։ Մտածում էի, գուցե մնայի, գուցե նախընտրեի հանգչել մայր հողում, որովհետև զգում էի որ այս անգամ փյունիկներից վեր հառնելը չափազանց դժվար է լինելու»,- ասում է Ալյոնան, ով 3 օր տևած գաղթի ճանապարհը հատելուց հետո, փորձում է նորից զրոյից սկսել իր կյանքը։

«Մասնագիտական տարբեր ուղվածություններ եմ ունեցել՝ թատրոնի բեմից մինչև խոհանոց։ Ստեփանակերտում դասավանդում էի խոհարարական գործ։ Երևանում ցանկանում եմ ստեղծել ֆուդ բլոգ, այնուհետև սեփական գունավոր պաստաների արտադրություն և փոքրիկ սրճարան։ Բայց անգամ ֆուդ բլոգի գաղափարն իրագործելն է շատ բարդ, ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով»,- ասում է Ալյոնա Սարգսյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ