Ավելին 2 տարի առաջ - 22:13 12-12-2023

Աշխարհի լավագույն քաղաքային ուղղությունները 2023 թվականին

Lighthouse ընկերության տվյալների համաձայն՝ կազմվել է 2023-ի 100 քաղաքային ուղղությունների ինդեքսը, որը դիտարկել է աշխարհի առաջատար քաղաքները և դասակարգել դրանք մի շարք չափանիշներով, ներառյալ զբոսաշրջությունը, կայունությունը, տնտեսական ցուցանիշները և առողջությունն ու անվտանգությունը:

Հաղորդվում է, ցանկում գերիշխում էին եվրոպական երկրները. 10 լավագույն քաղաքներից 7-ը եվրոպական են, իսկ 100-ից՝ 63-ը։ Թոփ տասնյակում ոչ եվրոպական քաղաքներն էին Դուբայը, Տոկիոն և Նյու Յորքը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ, 4-րդ և 8-րդ հորիզոնականները։

Մասնավորապես Փարիզը ևս մեկ անգամ ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաքային ուղղությունը։

Մադրիդը զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Ամստերդամը, Բեռլինը և Հռոմը՝ համապատասխանաբար 5-րդ, 6-րդ և 7-րդ տեղերում են:

Ասիական պետությունները լավ դիրքեր են զբաղեցրել երկրորդ տասնյակում, քանի որ Սինգապուրը (11), Սեուլը (14), Օսական (16) և Հոնկոնգը (17) ընդգրկվել են ցուցակում: Տոկիոն առաջին անգամ մտավ թոփ տասնյակի շարքում, ինչը, ըստ զեկույցի, պայմանավորված է զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմամբ, Covid-19-ի հետ կապված կանոնակարգերի մեղմացմամբ։

2023 թվականին Ստամբուլն ունեցել է ամենաշատ միջազգային այցելուները։

Լավագույն 100-ում կային չորս նորեկներ, որոնք բոլորն էլ կարող են պարծենալ այս տարի զբոսաշրջության բարելավված ցուցանիշներով. Վաշինգտոնը` 48-րդն է, Մոնրեալը` 68-րդը, Սանտյագոն` 88-րդը և Վիլնյուսը` 92-րդը:

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է