Մամուլ 4 տարի առաջ - 10:11 10-02-2022

Ադրբեջանը դեպի Հայաստան երկաթուղու շինարարությունը կավարտի 2023 թվականին․ Բայրամով․ Առավոտ

Դդեպի Հայաստանի սահման երկուղու շինարարությունն Ադրբեջանը կավարտի 2023 թվականին ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայարմովը։ Գրում է «Առավոտը» փետրվարի 10-ի համարում՝ մեջբերելով Բայրամովի խոսքերը․

«Մինչև Հայաստանի սահման 110 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Այս պահին նախագիծն իրականացված է 24, շինարարությունը կավարտվի 2023 թվականին»,- ասել է Բարամով երեկ հրավիրված մամուլի ասլիսի ընթացքում:

Ինչպես փոխանցում է «Առավոտը», նա նաև ասել է, որ Հայաստանի հետ «տրանսպորտային միջանցի վերականգման շրջանակում աշխատանքներ են տարվում նաև ավտոճանապարհի շինարարության ուղղությամբ, որը կունենա 124 կմ երկարություն: Այդ նախագծով աշխատանցները կատարված են 27 տոկոսով:

«Այս բոլոր գործողությունները Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն են, բայց, ցավոք, մեր տեղեկությունննրով, հայկական կողմն այդ ուղղությամբ հակասական հայտարարություններից բացի որեէ այլ աշխատանք չի իրականացնում: Դա բացահայտ ցույց է տալիս երկու երկրների վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ, և թե որքան լուրջ է կողմերից յուրաքանչյուրը վերաբերվում իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը:

«Նա նան հերթական անգամ նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձեւավորմանը: Չնայած դրան՝ հայկական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշում: Կարծում ենք, որ այդպիսի վերաբերմունքը չի նպաստում դրական դինամիկայի ձևավորմանը»,- ասել է Բայրամովը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել