Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 23:23 16-07-2021

2023 թվականին Ստամբուլում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

ՈւԵՖԱ-ի կայքը հաղորդել է, որ Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը տեղի կունենա Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլը իրավունք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել 2021 թվականի մայիսին: Սակայն Մեծ Բրիտանիայի կողմից Թուրքիան կորոնավիրուսի համար կարմիր ցուցակում ընդգրկված լինելու պատճառով եզրափակիչը տեղափոխվել է Պորտո: Այս խաղում «Մանչեսթեր Սիթին» զիջել է Լոնդոնի «Չելսիին» (0:1):

2020 թվականին եզրափակիչը նույնպես Ստամբուլից պետք է տեղափոխվեր Լիսաբոն՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Այժմ Բավարիայի մայրաքաղաքում 2023-ի փոխարեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա 2025 թվականին: 2022 թվականին մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի Կրեստովսկի կղզու մարզադաշտում, 2024 թվականին հանդիպումը կանցկացվի Լոնդոնի «Ուեմբլի»-ում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան