Ներքին 2 տարի առաջ - 18:00 12-12-2023

Ե՛վ ոռոգման, և՛ էլեկտրաէներգիայի արտադրության համար ջրբացումներն ազդում են Սևանա լճի մակարդակի վրա․ բնապահպան

Տարեցտարի Սևանա լճի մակարդակն անշեղորեն իջնում է։ «Հիդրոօդերևությաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900․19մ (10.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9սմ-ով։ Ու՞ր է գնում Սևանա լճի ջուրը։

Բնապահպան Սիլվա Ադամյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց․

«Պարբերաբար ոռոգման համար օգտագործվում է Սևանա լճի ջուրը։ Եվ բնապահպանների, փորձագետների բոլոր հորդորները, որ ոռոգման համար ջրառի քանակությունը պակասեցնեն, ուշադրության չեն արժանանում։ Տարիներ շարունակ այս պրակտիկան շարունակվել է և հիմա էլ շարունակվում է։ Բացի դրանից՝ մենք ունենք տեղեկություններ, որ ջուրը նաև ուղղում է Սևան-Հրազդան կասկադին՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Մի քանի հանդիպումներ են եղել այդ թեմաներով։ Պատասխանատուները փորձել են համոզել մեզ, որ շատ քիչ քանակությամբ է ջուր վերցվում, և դա չի կարող ազդել լճի ջրի մակարդակի անկման վրա։ Բայց ցավոք սրտի՝ ուզում եմ ֆիքսել, որ իրականությունը այն է, որ և՛ ոռոգման համար ջրբացումները, և՛ էլեկտրաէներգիայի ստացումը ազդում են Սևանա լճի մակարդակի վրա։ Սրա հետևանքով՝ մենք ամեն տարի նկատում ենք Սևանա լճի մակարդակի նվազում»։

Բնապահպանի խոսքով՝ բացի դրանից, լճի մակարդակի վրա ազդում են նաև կլիմայի գլոբալ փոփոխությունները։ Դրանից զերծ չի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Գլոբալ տաքացումն ազդում է ջրի մակարդակի վրա, ոչ միայն Սևանա լճում, այլև ջրամբարներում, գետերում, լճերում։ Տեղումների քանակը խիստ կրճատվել է։ Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Հայաստանում շատ քիչ տեղումներ եղան, որոնք վատ անդրադարձ ունեցան ջրային ռեզերվուարներ վրա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել էր իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ։ Համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 4-ից 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.591մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ 109.974մլն. մ³:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան