Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:17 12-12-2023

Էս նախագծով բանակը տանում եք բանվոր գյուղացիականի, ինտելեկտուալների հոսքը կտրում եք․ Խաչատրյան

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցը ուղղեց Հայկ Սարգսյանին, թե ի՞նչ է նշանակում մեկ շնչի հաշվով ունենալ ամենամարտունակ բանակ, և որքանո՞վ է ազդելու այս օրինագիծը բանակի ինտելեկտուալության վրա։

Հայկ Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Այս օրենքի նախագիծը մեր բանակին տալու է հնարավորություն՝ նոր զորակոչիկներ և նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու, որն այս պահին չունենք։ Մեր քաղաքացիները, ում 27 տարին լրացել է, վերադարձել են, որևէ պատրվակով խուսափել են պատասխանատվությունից, օրինակ, ասել են՝ վատառողջ եմ, 18 տարեկանում էլ եմ եղել վատառողջ։ Եվ այս հանգամանքով բազմաթիվ քրեական գործեր կարճվում են, քաղաքացիները ոչ դատապարտվում են, ոչ էլ ծառայում են։ Իմ օրենքի նախագծի ընդունման դեպքում, եթե քաղաքացին վերադառնա, անգամ մենք տեսնենք, որ նա պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար, նա պարտավոր կլինի վճարել 15 մլն դրամ։ Այսօր հազարավոր քրեական գործեր ունենք կարճված, քաղաքացիները չեն ծառայել և չեն էլ դատապարտվել»։


Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Այսօրվա բանակը 50 տարի առաջվա բանակը չէ, այսօրվա զենքը, կապի միջոցները բարձր ինտելեկտուալ պատրաստվածություն են ենթադրում։ Մենք սրանով տանում ենք բանվոր գյուղացիական բանակի։ Ես ուզում եմ ասել՝ այն երիտասարդը, ով իր մտավոր կարողություններով կարող է ավելի շատ փող աշխատել քաղաքացիական կյանքում, ինքը կդնի ու կհաշվարկի՝ այսքան տամ բանակից ազատվեմ և գնամ փող աշխատեմ։ Սրանով դուք արդյոք չեք նվազեցնում բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը բանակ»։


Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը հակադարեց՝ նշելով, որ սրանով բարձր ինտելեկտուալ մարդկանց բերում են բանակ։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել