Արտաքին 2 տարի առաջ - 07:31 11-12-2023

Լավրովը պնդում է՝ ուկրաինական հակամարտությունը ՌԴ-ին ավելի ուժեղ է դարձրել

Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես ուժեղացավ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Տասնիններորդ դարի սկզբին Նապոլեոնը հավաքեց գրեթե ողջ Եվրոպան, որպեսզի հարձակվի Ռուսաստանի վրա, մենք հաղթեցինք նրան, և մենք ավելի ուժեղացանք ագրեսիայից հետո։

Անցյալ դարի կեսերին Հիտլերն արեց նույնը. նա ենթարկեց եվրոպական երկրների մեծ մասին՝ Ռուսաստանի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նա նույնպես պարտություն կրեց, և մենք ուժեղացանք այս պատերազմից հետո»,- ասել է նախարարը՝ առցանց ելույթ ունենալով Դոհայում կայացած ֆորումում։

«Ռուսաստանի դեմ Ուկրաինայի օգտագործմամբ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի արդյունքն արդեն տեսանելի է. ովքեր ավելի ուշ կզգան այդ արդյունքը, այն է, որ Ռուսաստանն արդեն շատ ավելի ուժեղ է դարձել, քան եղել է մինչ այդ իրադարձությունները, և այդպես կլինի պատերազմի ավարտից հետո»,- հավելել Է Լավրովը ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի