Ներքին 2 տարի առաջ - 16:00 09-12-2023

Հույս ունեմ, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» հանցախմբի վերջին ծնունդն է․ Էդգար Ղազարյան

Ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին, հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, որից 1․5 տարի անց էլ հիմնադրվեց համանուն կուսակցությունը, որը դրանից 3 տարի անց Հայաստանում իշխանություն ստացավ և առ այսօր շարունակում է կառավարել երկիրը։ Այսօր՝ կուսակցության հիմնադրման տասնամյակի կապակցությամբ, ՔՊ-ականները սոցիալական ցանցերում գրառումներ են կատարել՝ նշելով, որ նոր խոսք և ասելիք են բերել հայաստանյան քաղաքական իրականություն։

Oragir․News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով ՔՊ-ականների գրառումներին, ասաց․

««Քաղաքացիական պայմանագիր»-ը դա կուսակցության անվան տակ ստեղծված, այսինքն ֆորմալ իմաստով կուսակցության ձևաչափ պահպանած կազմակերպված հանցավոր խումբ է։ Եվ միակ բանը, որ հանցախմբի անդամները բերել են մեր հասարակություն, դա հազարավոր մարդկային զոհերն են, դա երկրի տարածքի հսկայական հատվածի կորուստն է և հայոց երկրորդ պետականության՝ Արցախի Հանրապետության վերջնական տապալումն է ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անկախության կորստի վտանգների ստեղծումն է։

Եվ այդ ամենը իրականացրել են Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին միլիադավոր դոլարների վնասներ պատճառելու միջոցով։ Այդ հանցախումբը միայն 1 ճակատագրի պետք է արժանանա՝ նրանք ամբողջ խմբով պետք է տեղափոխվեն քրեակատարողական հիմնակներ»։

Ղազարյանը հույս հայտնեց, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին ծնունդն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող